Բակո Սահակյանն ակտիվորեն զբաղվում է Լևոն Հայրապետյանի հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետության արձագանքը Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի հանդեպ այս դեպքում չպետք է հրապարակային լինի, դա ճիշտ չէ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

«Եվ հասկանալի է, որ այս ամենը ձեռնտու էր միայն Ադրբեջանին», – նշեց նա:
Նման կարծիք հայտնեց նաև Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, ով նշեց, որ պետության գործողությունները պետք է գաղտնի լինեն:

«Իրենք կարող են նման գործողություն անել, բայց չբարձրաձայնել և երկկողմանի զիջումների գնալ: Պետք է սպասենք և տեսնենք», – նշեց նա:

Իսկ ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանն էլ նշեց, թե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ շատ կարևոր մարդիկ ամենաբարձր մակարդակով այդ հարցով զբաղվում են: Նա նշեց, թե նույնիսկ իրավաբաններ են վարձել և ուղարկել Մոսկվա:




Լրահոս