Այսօր՝ հուլիսի 22–ին երկկողմանի համաձայնությամբ «Շիրակը» խզել է պայմանագիրը դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ: Այս մասին հայտնում է Գյումրու ակումբի պաշտոնական կայքը։
Նշենք, որ Բեգլարյանի հետ պայմանագիրը ստորագրվել էր հունիսին: Արսեն Բեգլարյանը «Շիրակի» հետ մասնակցեց մի քանի ընկերական հանդիպումների և պաշտպանեց «Շիրակի» դարպասը Եվրոպա լիգայի Կարագանդայի «Շախտյորի» հետ առաջին հանդիպմանը:
Մի քանի օր անց «Շիրակը» կներկայացնի նոր դարպասապահի: