Ֆին գիտնականները եկել են այն եզրահանգման, որ հոգեկան խանգարումներն ու ընկճախտերը 80%-ով ավելի շատ սպառնում են միայնակ մարդկանց, քան ընտանիք ունեցողներին: Այս խնդիրը գնալով ավելի է անհանգստացնում մասնագետներին, քանի որ վերջին երեք տասնամյակում աշխարհում միայնակ մարդկանց թիվն ավելացել է: Օրինակ` Միացյալ Նահանգներում կամ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր երրորդ չափահասը միայնակ է:Ֆինն գիտնականների խոսքով` որպես ընկճախտերի զարգացմանը նպաստող պատճառներ` տղամարդկանց համար նշվում են աշխատավայրում վատ մթնոլորտն ու ալկոհոլիզմը, իսկ կանանց համար` կրթության բացակայությունն ու ցածր եկամուտը,- գրում է ITAR-TASS -ը:
Միայնությունը վտանգավոր է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ