ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՕՐԻՆԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԽՆԴԻՐ Է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվելու է ապօրինի շահագործվող, հորատված, չշահագործվող հորատանցքերի, ինչպես նաեւ` ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգման հայտերի գնահատման, հորատանցքերի լուծարման եւ կոնսերվացման հարցերով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը, այնտեղ ընդգրկված են պաշտոնյաներ Բնապահպանության, Տարածքային կառավարման, Գյուղատնտեսության նախարարություններից, նաեւ` ջրային տնտեսության պետական կոմիտեից: Այստեղ, սակայն, ուշագրավն այն է, որ հանձնաժողովը դեռ պետք է ապօրինի հորատանցքեր գտնի. «Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ՝ հիմա հորատանցքերի տերերը զբաղված են դրանք փաստաթղթերով օրինականացնելու խնդիրներով: Ի դեպ, հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Արարատի մարզի ապօրինի հորատանցքերը փակվեցին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք եւ այդ նպատակով պետական բյուջեից հատկացվեց մոտ 650 մլն դրամ, իսկ ահա Հովիկ Աբրահամյանը վերաբացում է դրանք: Միայն թե, փորձում է անել այնպես, որ շատ աչք չծակի:

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐ ՊԵՏՔ ՉԵ՞Ն

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը համոզմունք հայտնեց,որ իրեն աշխատանք չեն առաջարկի, քանի որ պրոֆեսիոնալների դարը անցել է.«Պրոֆեսիոնալները ոչ մեկին պետք չեն:  Ես այդ կարծիքին եմ, քանի որ եթե դատախազությունից 80-ից 100 հոգու հարվածում են, ինչ մասին է  խոսքը:   Կամ ՀՔԾ-ում 23 քննիչներ ունեինք, հիմա կարծեմ  ոչ ոք էլ չկա, իսկ թե ումով են փոխարինել, թող գնան կենսագրությունները նայեն: Ես փիլիսոփայորեն եմ նայում, ամեն ինչ նորմալ է»: Հավելենք, որ ՀՔԾ պետն ասաց, որ ներկայում ինքնագործունեությամբ է զբաղվում. «Ինքս ինձ հետ եմ: Ինչով այն ժամանակ չեմ կարողացել զբաղվել, հիմա եմ զբաղվում, հետեւում եմ ամեն ինչին,  սպորտով եմ զբաղվում, իրավաբանությունն եմ խորացնում»: Հիշեցնենք, որ Անդրանիկ Միրզոյանը 2013թ. մայիսի 2-ին Սերժ Սարգսյանի հրամանով պաշտոնանկ արվեց այն բանից հետո, երբ երկրի նախագահը դժգոհել էր վերջինիս աշխատանքից:

5 ՄԼՐԴ ՊԱԿԱՍԵՑՐԻՆ

Երեկ ավարտվեց Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի չորրորդ աճուրդը, սակայն այս անգամ եւս որեւէ առաջարկ չի ստացվել: Նշենք, որ մարզահամերգային համալիրն առաջին անգամ ԴԱՀԿ ծառայության կողմից աճուրդի էր հանվել մայիսի 20-ին` 19 350 000 000 դրամ մեկնարկային արժեքով: Չորրորդ աճուրդի ժամանակ համալիրի մեկնարկային գինը սահմանվել էր 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամ։

 

 




Լրահոս