ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵՑԻՆ

Երեկ կեսօրին Քարվաճառի շրջանի Հարյուրի ձոր կոչվող տարածքում հայ զինվորները վնասազերծեցին  ադրբեջանցի երրորդ դիվերսանտին: Մեր աղբյուրների տեղեկացմամբ` հայկական զինուժի ներկայացուցիչներն Ադրբեջանից Քարվաճառ մուտք գործած դիվերսանտին «ձերբակալել» են առանց զենքի կիրառման: Ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որում ասված էր. «Երեկ՝ ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից»: Հավելենք նաեւ, որ հուլիսի 11-ին Քարվաճառ գնալու ճանապարհին դիվերսանտի կրակոցից վիրավորված Կարինե Դավթյանի վիճակը  շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին armlur.am-ին հայտնել է «Մուրացան» զինհոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: «Աչքը  վնասված է, իսկ տեսողությունը դեռեւս չի վերականգնվել, վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր»:

 ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի Գառնի  համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանին հրավիրել են ոստիկանություն: Տեղեկությունը պարզելու նպատակով խոսեցինք գյուղապետի հետ, ով հաստատեց, որ ինքը եղել է ոստիկանությունում, սակայն չմանրամասնեց, թե ինչն է պատճառը: Գյուղապետից հետաքրքրվեցինք՝ իսկ միգուցե իրեն ոստիկանություն են հրավիրել հուլիսի 3-ին Գառնի գյուղում 26-ամյա երիտասարդի ինքնասպանությա՞ն համար, սակայն գյուղապետն ասաց. «Ոչ, այդ դեպքի հետ կապված չէ, այլ գործերի հետ է կապված»:




Լրահոս