ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴՈՒԲԱՅԻ ՆՈՐ ՀՐԱՇՔԸ

Արաբական Միացյալ Էմիրություններն արդեն հանդիսանում է մի շարք ճարտարապետական գլուխգործոցների  ռեկորդակիր. աշխարհի ամենաբարձր շենքը եւ ամենամեծ առեւտրի կենտրոնը գտնվում են այստեղ: Բայց արաբները չեն պատրաստվւմ այդ ձեռքբերումների վրա կանգ առնել, նրանք ավելիին են ձգտում: Օրերս Դուբայում ներկայացվել է նոր, ահռելի չափերի առեւտրի տան` «The Mall of the World»-ի նախագիծը: Այն մինի քաղաք է լինելու, որն ունենալու է կառավարվող կլիմա, 100-ից ավելի հյուրանոցներ, 7 կմ ճանապարհներ, ժամանցի ու հանգստի վայրեր եւ այլն: Մինչդեռ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ Դուբայի տեղում անապատ էր…

ՄԱՐԱԴՈՆԱՅԻ ԸՆԿԵՐՈՒՀԻՆ

Դատարանը մոդել Ռոսիո Օլիվային ձերբակալելու օրդեր է տվել: Մոդելը ձերբակալվելու է նախկին սիրեցյալի՝ արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի իրերը գողանալու մեղադրանքով։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 53-ամյա Մարադոնան բաժանվել է 24-ամյա մոդելից: Արգենտինացի ֆուտբոլային աստղը  նախկին ընկերուհուն մեղադրել էր գողության մեջ: Նա հայտարարել էր, որ Օլիվան իրենից ժամացույցներ եւ ոսկյա իրեր է գողացել՝ հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ: Ինքը` Օլիվան, հերքել էր  այդ ամենը` հայտարարելով, թե ոչ մի կապ չունի թանկարժեք իրերի անհետացման հետ:

ՏԱՐՎԱ «ԾԻՐԱՆԸ»

11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որ մեկնարկել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կայացած ավանդական ծիրանօրհնեքով, Յուրի Հարմաշի՝ փարաջանովյան լուսանկարների ցուցահանդեսով, «Կար չկար մի Փարաջանով» գրքի շնորհանդեսով, իր տրամաբանական շարունակությունն ունեցավ Փարաջանովի՝ «Նռան գույնը» ֆիլմի` Սկորսեզեի հիմնադրամի կողմից վերականգնված տարբերակի ցուցադրությամբ:

«Ոսկե ծիրան»-ն այս տարի փարաջանովյան շունչ ունի: «Նռան գույն»-ի նկարիչ Ստեփան Անդրանիկյանին ու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին հանձնվեցին  փարաջանովյան մրցանակներ: Ստեփան Անդրանիկյանը նշեց, որ մրցանակը Փարաջանովինն է եւ ինքն այն նվիրում է նրա սուրբ հիշատակին:

Փառատոնի օրերին կցուցադրվի 300 ֆիլմ աշխարհի 49 երկրից: «Ոսկե ծիրան»-ի առիթով այս տարի էլ  մի շարք անվանի կինոգործիչների կհանդիպենք, այդ թվում՝ Կիմ Կի Դուկին, Ցզյա Չժակեին, Ամոս Գիտային, Քշիշտոֆ Զանուսիին, Մարկո Մյուլերին:

ՆՈՐ ՍԵՐԻԱԼ` «ՀԱՋՈՐԴԻՎ»

2015-ին «Գաղտնի նյութեր» սերիալի հեղինակ Քրիս Քարթերը նոր սերիալ կներկայացնի: «Հաջորդիվ» վերնագրով նոր սերիալը եւս գիտա-ֆանտաստիկ բնույթի կլինի: Ըստ սյուժեի՝ նախկինում իրար անծանոթ մի խումբ մարդիկ հայտնվում են Լոս Անջելեսում, որը լքել են խորհրդավոր աղետից հետո: Ներկայում պատրաստվում է միայն մեկ սեզոն՝ ութ ժամ տեւողությամբ: Քարթերը նպատակ ունի 99 սերիա թողարկել: Նրա համար ոգեշնչման աղբյուր է ծառայել Դանթեի «Աստվածային կատակերգություն»-ը:

ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է

Աշխարհահռչակ ռուս օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն, ով վերջերս էր հայտարարել իր ամուսնալուծության մասին, կրկին պատրաստվում է հարսանեկան զգեստով դեպի խորան գնալ: Այս անգամ երգչուհու ընտրյալն է դարձել ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը, ով աշխատում է «La Scala»-ի կազմում ու բնակվում է Միլանում: Կայանալիք ամուսնության մասին հայտնել է Էյվազովը, ով բազմիցս նույն բեմի վրա ելույթ է ունեցել անզուգական երգչուհու հետ: Նշենք, որ նախկինում Նետրեբկոն ամուսնացած էր  ուրագվայցի տենոր Էրվին Շրոթի հետ, ումից 1 որդի ունի:




Լրահոս