
Մաքսիմ Դմիտրենկոն 2004թ-ին 13 տարվա ազատազրկման էր դատապարտվել` 17-ամյա մի աղջկա բռնաբարության եւ սպանության մեղադրանքով:Դատավճիռը կայացնելիս դատավորը հիմք էր ընդունել միայն տղայի ինքնախոստովանական ցուցմունքները: Քննիչներն ավելի ուշ բացահայտել էին իրական հանցագործին, որը մեղադրվում էր մի քանի տասնյակ սպանությունների եւ բռնաբարությունների համար: 8 տարի ապօրինաբար անազատության մեջ գտնվելու դիմաց Մաքսիմն ընդամենը բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցում կարող է ստանալ: