ՌԴ-ն ու Քաթարը հայտնվել են կոռուպցիոն խոշոր սկանդալի կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ու Քաթարն  ընդունելու են ֆուտբոլի աշխարհի 2018թ. և 2022թ. առաջնությունները, սակայն մինչ այդ նրանք արդեն հայտնվել են կոռուպցիոն խոշոր սկանդալի կենտրոնում:

Այս  երկրներն աշխարհի առաջնության անցկացման իրավունք են ստացել դեռ 2010թ.՝ ՖԻՖԱ-ի գործկոմում կազմակերպված քվեարկության արդյունքում:

Մարտի սկզբին բրիտանական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում, որ կազմակերպությունը, որը պատկանում է Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Մոհամեդ բին Համամին, Կենտրոնական ու Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ) նախագահ Ջեք Ուորներին վճարել է 2 մլն դոլար, որպեսզի գնի վերջինիս ձայնը: Այժմ այս գործը քննում են հատուկ ծառայությունները:

France Football պարբերականի հետաքննությունում նշվում էր, որ Ռուսաստանն ու Քաթարը քվեարկությանը մասնակցած անձանց  ընդհանուր առմամբ վճարել են մոտ 8-ական մլրդ դոլար՝ Մունդիալի անցկացման իրավունքի գնման համար:




Լրահոս