
ԱՄՆ-ի “Արիզոնայի թանգարանի” աշխատակիցները Տուսոն քաղաքում 13.7 մետրանոց թղթե ինքնաթիռ են օդ բաց թողել, գրում է NBC News-ը:Ինքնաթիռը գծագրվել է 12-ամյա Արտուրո Վալդենեգրոյի կողմից, ով հաղթել է թանգարանի կողմից անցկացված Pima Air and Space մրցույթը:300կգ կշռող ինքնաթիռը, որի թևերի բացվածքը կազմում է 7.3մ, կարող է թռչել ժամում 157կմ արագությամբ եւ բարձրանալ մինչև 823մ: