
Բրազիլիայի Վիտորիա-դա-Կոնկիստա քաղաքում դպրոցականների համազգեստներում հատուկ համակարգչային չիպեր են սկսել կարել՝ երեխաներին հետեւելու համար:Քաղաքի իշխանությունը դրանք արդեն որակել է “խելացի դպրոցական համազգեստ”:Առաջիկայում նախատեսվում է նման չիպեր կարել մոտ 20 հազ. համազգեստի մեջ, իսկ արդեն մյուս տարվանից նման համազգեստով դպրոց կհաճախեն մինչեւ 14 տարեկան բոլոր դպրոցականները: Իշխանությունը նման որոշում է կայացրել, քանի որ շատ ընտանիքներում նունիսկ չեն էլ կասկածում, որ իրենց երեխաները տանից դուրս են գալիս, սակայն դպրոց չեն հաճախում: “Մենք նկատել ենք, որ ծնողները բերում են դպրոց իրենց երեխաներին, սակայն չեն տեսնում նրանք շինություն մտնում են, թե ոչ, քանի որ միշտ շտապում են աշխատանքի”, – ասել է դպրոցի տնօրենը Կորոլանո Մորաեշը: Նոր համազգեստներով այդ խնդիրը կլուծվի: Եթե երեխան դպրոց մտնի, ծնողը կարճ հաղորդագրություն կստանա: