Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները մեղմ է համարում:
Նա հատուկ ընդգծեց, որ այսպիսի տեսակետ հայտնում է ոչ թե որպես պաշտոնատար անձ, այլ որպես Ուկրաինայի քաղաքացի: Կուխտան կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ միջազգային հանրության կողմից կիրառվող պատժամիջոցները բավարար չեն:
«21-րդ դարում՝ Երկրորդ աշխարհամարտից հետո, ձևավորվել է սահմանների որոշման հատուկ եղանակ: Եթե որոշ պետություններ ցանկանում են նոր աշխարհակարգ ստեղծել, դա անթույլատրելի է», – հայտարարեց Կուխտան: