
3.000 եւ ավելի տպաքանակ ունեցող 16 թերթ մարտի 12-ից մայիսի 7-ը “Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա”-ի ուշադրության կենտրոնում է:Թերթերը կենթարկվեն դիտարկման` պարզելու` արդյո՞ք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տպագիր մամուլը հավասարակշռված տեղեկատվություն է տրամադրում ընթերցողներին. չկա թաքնված քարոզչություն կամ նենգափոխում հրապարակումներում, տեղեկատվության աղբյուրը պաշտոնական է, թե ոչ: Բացի որակական հատկանիշներից՝ վերահսկվելու են նաեւ թերթերի քանակական հատկանիշները. որ էջում է զետեղված նյութը, ինչ ծավալի է: Մոնիթորինգն անցկացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Եվրամիության աջակցությամբ: Ծրագրի իրականացման համար տրամադրվել է 9900 եվրո: