Ադրբեջանն, ինչպես միշտ, ապատեղեկատվություն տարածելու առիթը չի կորցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական մամուլը, որը վարպետորեն խաղալով փաստերի հետ, մշտապես կարողանում է դրանք ներկայացնել իրենց ձեռնատու լույսի ներքո, այսօր էլ ձեռքերը ծալած չի նստել:

Ըմբոշխնելով Քաշաթաղում տեղի ունեցած ականի պայթյունի մանրամասները, ինչի արդյունքում մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ այդ թվում նաև Արմավիրիր քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը՝ վիրավորվել, ադրբեջանցի վայ լրագրողները փորձում են այս ողբերգության պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:

Հիշատակելով Հայաստանի կառավարության նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը՝ ադրբեջանցի դիվերսանտներից պաշտպանվելու նպատակով Ադրբեջանի տարածքից դեպի Քարվաճառ տանող ճանապարհների ականապատման անհրաժեշտության մասին, Բաքվի իշխանությունների կամակատար գրչակները փորձում են ապացուցել, որ հայերը տուժել են հենց իրենց կողմից տեղադրված ականի պայթյունից:

Սակայն ինչպես հայտնի է, սուտը ճշմարտության տեղ անցնելու համար պետք է հնարավորինս արժանահավատ լինի: Անգամ թռուցիկ հայացք գցելով քարտեզին, կարելի է հասկանալ, որ հայերի համար Քաշաթաղը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, ականապատելն իմաստ չունի: Այլ հարց է, որ դա կարող էին անել, ինչպես վերջերս ակնհայտ դարձավ, Հայաստանում և Ղարաբաղում ազատորեն շրջող ադրբեջանցի դիվերսանտները:

Ադրբեջանական լկտիությունն ի հայտ է գալիս նրանց լրատվամիջոցների՝ այսօրվա ևս մեկ հրապարակման մեջ:

АПА գործակալությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ հարցազրույցում հարցնում է Հայաստանում ադրբեջանցիների ձերբակալման և նրանցից մեկի սպանության հետ կապված վերջինիս դիրքորոշման մասին:

Նրանք, իհարկե, մոռացել են հիշատակել, որ մինչև ատամները զինված այդ «խաղաղ բնակիչները» մինչ այդ առևանգել և սպանել էին հայ դեռահասին, գնդակահարել հայ սպային և վիրավորել անմեղ կնոջը: Սակայն ամերիկացի դիվանագետը, դատելով նրա պատասխանից, քաջատեղյակ է կատարվածին:

«Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, ինչպես նաև շփման գծում ցանկացած կորուստների կապակցությամբ: Մահերի և վիրավորվումների բերող միջադեպերի քանակությունը հետընթաց է կողմերի հետ կայուն խաղաղության հաստատման գործում», – պատասխանել է Ջեյմս Ուորլիքը:




Լրահոս