
Մարտի 24-ին Հանրապետության հրապարակը փակ է լինելու երթուղի դուրս եկող նոր ավտոբուսների պատճառով։ Միջոցառումները կապված են Չինաստանից ներկրված 249 ավտոբուսների շահագործման հետ: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ անցկացվելիք միջոցառման կապակցությամբ, ժամը 08.00-ից մինչեւ ժամը 12.00-ը հրապարակ մտնող ճանապարհները տրանսպորտային միջոցների համար փակ կլինեն: