84-ամյա ամերիկացի տիեզերագնաց Բազզ Օլդրինը, ով 1969-ին մասնակցել էր դեպի Լուսին կատարված ուղևորությանը, Twitter-ի իր էջում տեղադրել է տիեզերքում արված աշխարհի առաջին սելֆին: Պարզվում է, որ Ամերիկյան տիեզերական գերատեսչության աշխատակիցը ինքն իրեն լուսանկարել էր սելֆիի՝ մոդայիկ դառնալուց 50 տարի առաջ. տեղեկացնում է Mirror-ը:
«Դուք գիտեի՞ք, որ աշխարհում առաջին սելֆին ես արել եմ «Ջեմինի-12» տիեզերանավի մեկնարկային թռիչքի ժամանակ 1966թ.»: Այս գրառումով, որը հայտնվել էր լեգենդար տիեզերագնացի միկրոբլոգում, մեկ օրում «կիսվել» են ավելի քան հազար անգամ:
«Ջեմինի» տիյեզերանավի փորձնական թռիչքի ժամանակ Բազ Օլդրինը 5 ժամ անցկացրել է բաց տիեզերքում` այդպիսով համաշխարհային ռեկորդ սահմանելով: Այս լուսանկարը տիեզերագնացը հրապարակել է Լուսնին մարդու առաջին վայրեջքի 45-ամյա տարելիցի կապակցությամբ: