
Ավստրիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այցելել է տեղի դպրոցներից մեկն ու զրուցել ազգությամբ թուրք աշակերտների հետ: Նրանցից մեկը անկեղծանալով օգնություն է խնդրել նրանից:”Ուսուցիչներն այստեղ մեզ շատ վատ են վերաբերվում: Հատկապես թուրքերի հանդեպ շատ վատ են տրամադրված, նրանցից մեկը մի անգամ ինձ բռունցքով էլ է հարվածել”, – պատմել է աշակերտը:Դավութօղլուն փորձել է թաքցնել զարմանքը եւ ասել է. :Լուրջ ե՞ք ասում: Ես ուրախ եմ, որ խիզախություն ունեցաք բարձրաձայնել այդ մասին, – ասել է Դավութօղլուն` խոստանալով այդ մասին խոսել ավստրիացի պաշտոնյաների հետ: