Վերջին 10 տարում նվազել են մահացության դեպքերը ՄԻԱՎ-իվ և տուբերկուլյոզից: Նման եզրակացության է հանգել այդ հիվանդություններն ուսումնասիրող գիտնականների միջազգային խումբը:
Հետազոտությունների համար տվյալները վերցված են 180 երկրից. տեղեկացնում է Svopi կայքը:
Մասնագետների կարծիքով՝ ՄԻԱՎ վարակի նման նահանջը պայմանավորված է հակառետրովիրուսային թերապիայով և մորից երեխային վիրուսի փոխանցման կանխարգելմամբ: Տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր վարակից չեն մահանում, այլ շարունակում են ապրել վարակված լինելով հանդերձ: