Վրաստանի հանրային պաշտպանը պահանջում է վերաորակավորել Սբ. Էջմիածին եկեղեցում կատարված միջադեպի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի հանրային պաշտպան Ուչա Նանուշվիլին պահանջում է վերաորակավորել Ս. Էջմիածին եկեղեցում կատարված միջադեպի հետ կապված գործը. տեղեկացնում է apsny.ge-ն:

«Այս գործը պետք է վերաորակավորվի: Լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ հետաքննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքիի 125-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծի ենթարկել): Սակայն Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից կատարված հարցումներից և միջադեպի տեսագրության ուսումնասիրությունից հետո հաստատվել է, որ կարող է տեղ գտած լինել խուլիգանություն, խմբակային բռնության կազմակերպում, առողջությանը վնասի պատճառում:

Դրա հետ մեկտեղ՝ Վրաստանի իրավապահ մարմինները պետք է մանրազնին հետաքննեն գործի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ նրանք, որոնք կարող են ապացուցել էթնիկ հողի վրա հանցագործության կատարումը», – հայտարարել է Վրաստանի հանրային պաշտպանը:




Լրահոս