Facebook սոցիալական ցանցում, ի պաշտպանություն Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի, ստորագրահավաք է սկսվել: Ցանկացողները ստորագրահավաքին կարող են միանալ Free Levon Hayrapetyan էջում:
Կազմակերպիչները մտադիր են 20. 000 ստորագրություն հավաքել:
Նշենք, որ Լևոն Հայրապետյանի կալանավորման որոշումը կայացրել էր Մոսկվայի Բասմանի դատարանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 160 և 174 հոդվածներով:
Նշենք, որ հիմա նրա փաստաբանը պայքարում է, որպեսզի Լ. Հայրապետյանի խափանման միջոց կալանքը փոխվի տնային կալանքի: