
ԱՄՆ-ում այսօր կնշեն “համացանցից կտրվելու” ազգային օրը:Նախագծի մասնակիցները պետք է անջատեն համակարգիչը, հեռախոսները, չստուգեն էլեկտրոնային հասցեները եւ մուտք չգործեն Facebook սոցցանց: Համացանցից կտրվելու պահը կսկսվի ուրբաթ արևի մայր մտնելուց հետո եւ կշարունակվի մեկ օր: Ակցիայի նախաձեռնությունը պատկանում է Reboot ոչ կոմերցիոն կազմակերպությանը: Կազմակերպիչների խոսքերով “համացանցից կտրվելու օրը” պետք է լինի Շաբբատի ժամանակակից անալոգը (հրեաների մոտ շաբաթվա 7-րդ օրը), եւ մարդիկ պետք է ժամանակը տրամադրեն ընտանիքին եւ հարազատներին: