Հուլիսի 22-27-ը Լատվիայում կանցկացվի «Նոր ալիք 2014» երիտասարդ կատարողների միջազգային ամենամյա մրցույթը: Այս տարի Հայաստանը մրցույթում կներկայացնի «Հայ սուպերսթար 5» և «Պրեմիերա -1» հեռուստանախագծերի հաղթող Սոնա Ռուբենյանը:
Armlur.am-ը հարցում անցկացրեց մեր համաքաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե իրենք առհասարակ հետևում են տվյալ մրցույթին, թե՝ ոչ, և ինչպես են գնահատում մեր մասնակցի հնարավորությունները:
Նշենք, որ այնքան էլ շատ չէին այն մարդիկ, ովքեր հետևում են մրցույթին, իսկ հետևողներն էլ հավատում են Սոնայի ուժերին և ի սրտե հաղթանակ մաղթում: