
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր նամակ է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով վերջինիս հրաժարականը:
Պարույր Հայրիկյանը, ներկայացնելով նամակը, նշել է. «Մի՞թե դժվար է պատկերացնել, որ այն, ինչ չեք կարողանում անել, կարող է ուրիշն անել: Ձեր սխալների պատճառով հայ ժողովուրդը հայտնվել է կոտրված տաշտակի առջեւ: Հայաստանը պետք է կտրուկ փոխի իր արտաքին քաղաքականությունը եւ դրա առաջին համակարգային քայլը ձեր հրաժարականն է նախագահի պաշտոնից»:
Պարույր Հայրիկյանը Սերժ Սարգսյանին խորհուրդ է տվել օրինակ վերցնել Լեւոն Տեր-Պետրոսյանից.«Ավելի մեղմ իրավիճակում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր մեջ ուժ գտավ հրաժարվելու նախագահի աթոռից: Այժմ ձեր հերթն է»: