Թեև նախկին առաջին տիկինը վաղուց արդեն լքել է Ելիսեյան պալատը, Ֆրանսիայի ժողովուրդը նրան դեռ երկար կհիշի, ավելի ստույգ՝ այն գումարի մասին, որը նրա վրա ծախսվել է երկրի բյուջեից:
Այն քսան ամիսների ընթացքում, որ Վալերի Տրիելվելլերն անցկացրել է Ֆրանսիայի նախագահի կողքին, բյուջեից նրա ծախսերի համար հատկացվել է 481 հազար եվրո. տեղեկացնում է The Local-ը: Ծախսերը բավականին տպավորիչ են, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ նրա շրջագայությունների վրա միայն ծախսվել է 85 հազար հարկատուի վճարում:
Ներկայումս Ֆրանսիայի բնակիչները փորձում են կռահել, թե ինչ գումարներ են ծախսվել 2014-ին, երբ նախագահ Ֆրանսուա Օլանդը մտերիմ հարաբերություններ է հաստատել դերասանուհի Ժյուլի Գայետի հետ: