ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է Կարմիր Խաչի առաքելության ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Թոմաս Հալիերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի կողմից ծավալվող գործունեությանը վերաբերող մի շարք խնդիրներ։

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև վերջերս ԼՂՀ տարածքում վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի հարցին և այս կապակցությամբ ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի և ԼՂՀ համապատասխան ատյանների, մասնավորապես, ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի միջև հաստատված համագործակցությանը։




Լրահոս