Արքայազն Հարրին ատում է Twitter-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արքայազն Հարրին հայտարարել է, որ ատում է Twitter-ը, քանի որ համարում է, որ այդ սոցիալական ցանցում տեղադրված տեղեկություններն ու պատկերներն «անձնական կյանք ներխուժում են հանդիսանում»:

Այդ հայտարարությունը նա արել է դպրոցում, որտեղ երեխաներին պատրաստում են հաշմանդամ զինվորների համար նախատեսված Invictus Games մարզական մրցումներին:
Երեխաների հետ աշխատում են Twitter-ի և Facebook-ի աշխատակիցները, ովքեր սովորեցնում են նրանց խաղեր տարածել սոցիալական ցանցերում:

Աշակերտներից մեկը հարցրել է Հարիին, թե արդյոք նա գրառումներ կանի Twitter-ում սեպտեմբերի 10-14-ը Լոնդոնի Օլիմպիական զբոսայգում անկացվելիք խաղերի ժամանակ:

Հարրին պատասխանել է, որ իր համար շատ դժվար կլինի գրառումներ անել Twitter-ում, որը նա ատում է:

Հայտնի է, որ արքայազն Հարրիին նյարդայնացնում է այն հանգամանքը, որ իր յուրաքանչյուր քայլի մասին տեղեկատվությունն ու լուսանկարները հայտնվում են Twitter-ում:




Լրահոս