Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մտադիր է շարունակել մարզական կարիերան ևս 6-7 տարի:
«Ցանկանում եմ խաղալ ևս 6-7 տարի: Հիմա ամբողջովին կենտրոնացել եմ նոր մրցաշրջանի վրա, և վնասվածքն արդեն չի անհանգստացնում ինձ: Գերազանց վիճակում եմ գտնվում և ցանկանում եմ նման վիճակում լինել մինչև նոր մրցաշրջանի ավարտը», – նշել է նա՝ խոսելով նաև նախորդ մրցաշրջանի մասին:
«Նախորդ մրցաշրջանը հիասքանչ էր: Այս տարի պայքարելու ենք 6 տիտղոսի համար: Դա ուղղակի ֆանտաստիկ է: Միշտ ներդնելու եմ ողջ ուժերս»,- նշել է Ռոնալդուն: