Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ` երեկոյան, վերադարձել է Երեւան: Նա այդպես էլ Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպում չի ունեցել: Սարգսյանը մասնակցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ ՌԴ վարչապետ, ՌԴ ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի անունից, ի պատիվ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին մասնակցած պետությունների ղեկավարների, տրված ճաշին: Ուշագրավն այն է, որ հենց երեկ Վլադիմիր Պուտինը հերթով հանդիպել է Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղըզստանի նախագահների հետ, սակայն Սերժ Սարգսյանի հետ այդպես էլ առանձնազրույց չի ունեցել: Փոխարենը մարտի 15-ին Պուտինը մի քանի ժամով «տետ-ա-տետ» հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որի բովանդակությունը գաղտնի է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ