ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հավանականությամբ, «Եվրանեսթ»-ի հայաստանյան պատվիրակության անդամներից որեւէ մեկը չմասնակցի ապրիլի 2-5 Բաքվում կայանալիք լիագումար նիստին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կին պատգամավորները՝ Նաիրա Զոհրաբյանն ու Լիլիթ Գալստյանը, չեն մեկնի՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Թեեւ եվրոպացի դիվանագետները խոստացել էին այդ հարցը կազմակերպել հավուր պատշաճի: Նաիրա Զոհրաբյանը, սակայն, մեզ հետ զրույցում իր չմեկնելը պատճառաբանեց նախընտրական շրջանի զբաղվածությամբ: Ինչ վերաբերում է պատվիրակության տղամարդ անդամներին, ապա ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը, ՀՀԿ-ականներ Հովհաննես Սահակյանը, Արտակ Զաքարյանն ու Սաշիկ Սարգսյանը չեն մասնակցի մի քանի դրդապատճառով. նախ` նիստը կայանում է Բաքվում, ուստի երաշխավորված չէ նրանց անվտանգությունը, բացի այդ՝ ՀՀ-ում թեժ նախընտրական շրջան է: Հովհաննես Սահակյանը չհերքեց մեր տեղեկությունները, բայց ասաց՝ իրենց չմասնակցելը դեռ վերջնական չէ:




Լրահոս