Հովիկ Աբրահամյանն այսօր Գյումրիում մեր գործընկեր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայկական կողմի արձագանքը հուլիսի սկզբին ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի թափանցմանը ԼՂՀ Քարվաճառի շրջան և սահմանամերձ շրջաններում հակառակորդի ակտիվացած կրակոցները համարեց «ադեկվատ, և մի բան էլ ավելի»։
«Ես դեմ եմ, որ մեր մամուլը գրում է, թե մենք ոչ ադեկվատ ենք արձագանքում։ Ես ինքս եղել եմ Տավուշում, Մովսես գյուղում, որտեղ պատասխանատուներն ինձ ասել են, որ եթե նրանք մեկ անգամ են կրակում, մենք մի քանի անգամ ավելի ենք կրակում։ Պատասխանը պետք է լինի ադեկվատ, մի բան էլ ավել։
Չենք կարող հանդուրժել նրանց լկտիությունը, ոտնձգությունները»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պետք է նման գործողությունների պատասխանը տա։