Armenian text to speach

Ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք կախարդական փայտիկ չունենք. Հովիկ Աբրահամյան. ԳԱԼԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Գյումրի այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը՝  նշելով, թե չի ցանկանում կոնկրետ գնահատականներ տալ կառավարության գործունեությանը եւ այդ ամենը թողնում է գործընկերներին ու հասարակությանը:

Այս մասին տեղեկանում ենք «ԳԱԼԱ»-ից:

Լրատվականը հայտնում է, որ վարչապետն իր խոսքում մասնավորապես նշել է. «Դե ժողովուրդը պետք է ասի, բայց ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք չունենք կախարդական փայտիկ , որ 100 օրում բոլոր խնդիրներին տանք լուծում, բայց իմ գնահատականը կլինի սուբյեկտիվ, թող մեր գործընկերները, հանրությունը, հասարակությունը տա, բայց մեր թիմը, նոր կառավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի խնդիրներին տա լուծում: Իհարկե դրա համար ժամանակ է պետք, ֆինանսական ռեսուրսներ են պետք , բայց որ մենք հետեւողական ենք եւ փորձելու ենք տալ լուծում, դա ակնհայտ է»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս