Ինչպես արդեն armlur.am-ը հայտնել էր, սեպտեմբերից Վրաստանը պատրաստվում է վիզային ռեժիմ սահմանել Հայաստանի հետ:
Նշված է, որ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր Վրաստան կայցելեն հանգստի նպատակով, կօգտվեն այժմ գործող ոչ վիզային ռեժիմից, իսկ ովքեր կայցելեն երկար ժամանակով՝ աշխատելու կամ սովորելու, նրանց համար կգործի վիզային նոր ռեժիմը։
Հետաքրքիր է, որ ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է հերքել այդ տեղեկատվությունը:
Մասնավորապես՝ արտգործնախարարության համացանցի էջում նշված է. «Թբիլիսիում ՀՀ դեսպանության հարցմանն ի պատասխան` Վրաստանի ԱԳՆ-ից հաղորդել են, որ Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ մտցնել», – նշված է հաղորդագրությունում: