Ըստ տարածված լուրերի` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` Բուլկին, իր մտերմիկ շրջապատում վերջերս դժգոհել է այն փաստից, որ ինքը չկա ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: Ի պատասխան` Հարությունյանի մտերիմներից մեկն ասել է. «Ինչի՞ց ես դժգոհում, գնա՛ հանգիստ փողե՛րդ ծախսի: Որ թարսվես, կբռնեն կդատեն: Մարգարի օրինակը վկա»: Իսկ որ Արամ Հարությունյանին դատելու առիթներ շատ կան, դա վաղուց հայտնի ճշմարտություն է: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել նախարարից, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
ԲՈՒԼԿԻՆ ԴԺԳՈՀՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ