
Եվրամիության ԱԳ նախարարության ղեկավարները հետաձգել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին որոշման ընդունումը. գրել է Reuters-ը՝ հղում անելով Բրյուսելի իր դիվանագիտական աղբյուրներին:
Պատժամիջոցների վերաբերյալ որոշման ընդունումը հետաձգվել է մինչև հուլիսի 24-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարները ծրագրում են հուլիսի 22-ին հրապարակել Ռուսաստանում ապրող այն իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն: Սակայն հետո հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պատրաստ է արգելք դնել միայն ՌԴ հետ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում նոր պայմանագրերի վրա: