Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` ՀՀԿ-ի 13-րդ համագումարի ավարտից հետո, երբ բոլորը գնացել են «Փարվանա» ռեստորանային համալիր, Սյունիքի մարզի ՀՀԿ-ականները գնացել են «Բելլաջիո» ռեստորանային համալիր: Այս լուրի մեջ հետաքրքիրն այն է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը միասին սեղան են նստել, բաժակ խփել եւ խմել ՀՀԿ-ի կենացը` միմյանց հորդորելով լավ աշխատել ՀՀԿ-ի համար: Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը. «Այո՛, եղել ենք, բայց ի՞նչ կա այդտեղ, դե ամեն մեկն իրա համար գնացել նշել է, ես ի՞նչ իմանամ` «Փարվանա» են գնացել, թե մեկ ուրիշ տեղ, մարզպետն էլ ա եղել, բա ո՞նց, թողնելու ենք մեր մարզպետը ուրիշի հե՞տ գնա, մենք միշտ էլ մտերիմ ենք, մենք ընտանիքով ենք կապված, ես իրանց փեսան եմ»:
«ԲԱՐԻՇԵՑԻՆ» «ԲԵԼԼԱՋԻՈ»-Ո՞ՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ