Հուլիսի 23-ին Իրանի հոգևոր առաջնորդն արգելել է երաժշտության հեռարձակումը երկրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1979 թվականի հուլիսի 23-ին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խոմեյնին երկրում արգելում է երաժշտության հեռարձակումը:

Այաթոլան, «ռահբար» (առաջնորդ), 1979 թ. Իրանի հեղափոխության առաջնորդն էր, 1979 թվականից մինչև իր մահը՝ Իրանի գերագույն ղեկավարը:

Դասավանդել է Կում քաղաքում, 50-ականներին ստացել է «այաթոլա» տիտղոսը։ 1963թ. ընդդիմադիր գործունեություն է ծավալել շահի ռեժիմի դեմ։

1963 թ. նրա ձերբակալությունը խոշոր հուզումներ է առաջացրել, որոնց զոհ է գնացել ավելի քան 1000 մարդ։ 1964 թ. արտաքսվել է Թուրքիա, այնուհետև տեղափոխվել է Իրաք, 1978 թ.` Փարիզ (Ֆրանսիա):

1979 հունվարին ղեկավարել է Իրանում իսլամական հեղափոխությունը: 1979 թ. փետրվարի 1-ին` Մոհամեդ Ռզա Փեհլևիի փախուստից 2 ամիս անց, վերադարձել է Իրան։ Փետրվարի 11-ին ժամանակավոր կառավարություն է նշանակել՝ Մեհդի Բազարգանի ղեկավարությամբ։

Նոր Սահմանադրության համաձայն` 1979 թ. դեկտեմբերին զբաղեցրել է Իրանի իսլամական հանրապետության գերագույն ղեկավարի պաշտոնը։ Բնակվել է Կում քաղաքում, սակայն գործուն մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին։

Իր կառավարման ընթացքում աջակցել է իսլամական հեղափոխության արտահանմանը տարածաշրջանի երկրներ՝ որպես դրա հնարավորություն դիտելով իրանա-իրաքյան պատերազմը։




Լրահոս