ՄԵՆԱԿ ՈՒ ՏԽՈՒՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամվել Նիկոյանը երեկ հայտնվել էր աննախանձելի վիճակում. ամեն քայլափոխի ակնհայտ է դառնում, որ զբաղեցնելով ԱԺ նախագահի պաշտոնը` նա որեւէ ազդեցություն չունի ՀՀԿ-ական պատգամավորների վրա: ԱԺ մեծ ընդմիջման ժամանակ կանաչ միջանցքում երեկ բացվել էր Մարինա Մամյանի ցուցահանդեսը, որին պատգամավորներից որեւէ մեկը ներկա չէր. միայն ՀՅԴ-ական Արա Նռանյանն այդտեղով պատահաբար անցնելիս մի պահ ոտքը կախ գցեց: Ու ստացվեց այնպես, որ բացի նկարչուհուց, կանաչ միջանցքում էին Սամվել Նիկոյանը, ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Վրեժ Գաբրիելյանը, ԱԺ արարողակարգի վարչության ղեկավար Արտակ Հովհաննիսյանը, ԱԺ տեղեկատվության վարչության պետ Հրայր Զորյանը: Այսինքն` մարդիկ, որոնք ի պաշտոնե պետք է լինեին ԱԺ նախագահի հետ: Նիկոյանը մի պահ շփոթվեց, բայց հետո իր շրջապատի համար փոքր ելույթ ունեցավ ու բացեց ցուցահանդեսը:




Լրահոս