Երեկ հրապարակված ԲՀԿ ցուցակի առաջին 20 հոգու մեջ չկա ԱԺ պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի անունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նրա անունը չի լինի ԲՀԿ ցուցակում ընդհանրապես: Իսկ պատճառը Բոստանջյանի` վերջերս հաճախ արած հայտարարություններն էին, թե ԲՀԿ-ն Ս. Սարգսյանին նախագահական ընտրություններում չսատարելու պատճառ չունի: Անձամբ Բոստանջյանը երեկ իրենց ցուցակի հրապարակումից հետո չցանկացավ մեկնաբանություններ տալ: «Ուրեմն դա բարին էր: Ինձ ոչինչ հայտնի չէ»,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց նա: Ի դեպ, հիշեցնենք, որ Բոստանջյանը ժամանակին, հանուն ԲՀԿ-ի, հայտարարություն արեց, որ հրաժարվում է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հետ քավորությունից: Հիմա, փաստորեն, Բոստանջյանի այդ արարքը հարազատ կուսակցությունը չի գնահատում:
ՉԳՆԱՀԱՏԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ