Ի՞նչ արեց Հովիկ Աբրահամյանը 100 օրում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ լրացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100-րդ օրը: Բայց նա, ավանդույթի համաձայն, ասուլիս հրավիրելու եւ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու փոխարեն գերադասել էր մեկնել Գյումրի:

Եվ ահա ՀՀ երկրորդ քաղաքում վարչապետին գյումրեցիները դիմավորել են բողոքի ցույցով: Բանն այն է, որ Մուշ 2 թաղամասում պետք է անօթեւանների համար բնակարաններ կառուցեին, նույնիսկ Սերժ Սարգսյանն էր նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նման խոստում տվել, սակայն առ այսօր այդ ուղղությամբ որեւէ քայլ արված չէ:

Աբրահամյանն իր պաշտոնավարման 100 օրվա մասին խուսափել է խոսել. «Դե ժողովուրդը պետք է ասի, բայց ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք չունենք կախարդական փայտիկ, որ 100 օրում բոլոր խնդիրներին տանք լուծում»,-ասել է նա: Նկատենք, որ այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական բոլոր ցուցանիշները վկայում են, որ Աբրահամյանի օրոք տնտեսությունը դեռ դոփում է տեղում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս