ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը գնել է «Միկա ցեմենտ»-ը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունն արդեն նոր սեփականատեր ունի:

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը գործարանը գնել է ու շատ շուտով պատրաստվում է այն գործարկել: Իհարկե, Գ. Մելքոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն ընդամենը միջնորդել է, որ իր մոսկվայաբնակ ընկերները գնեն գործարանն ու աշխատեցնեն, սակայն միաժամանակ խոստովանեց, որ անձամբ է հետեւելու գործարանի աշխատանքներին. «Ղեկավար կարող է ես չլինեմ, բայց իմ հսկողության տակ կլինի, որպեսզի այն նույն վիճակին չարժանանա, ինչին որ արժանացել էր»:

ՊՆ նախկին փոխնախարարը հավելեց նաեւ, որ գործարանի նոր սեփականատերերը պատրաստվում են մարել գործարանի պարտքերն ու վճարել կուտակված աշխատավարձերը:

Հիշեցնենք, որ Գ.Մելքոնյանը 2008թ. մարտի 1-ից առաջ ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի հրամանով ազատվեց փոխնախարարի պաշտոնից, քանի որ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե Մելքոնյանը եւս միացել է իրեն»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս