
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովում պատրաստվում են ավելացնել տեսախցիկների թիվը: Եվ միայն այդ նպատակով ՀՀ կառավարության վաղվա նիստում նախատեսված է խորհրդարանին տրամադրել 17 մլն դրամ: «ՀՀ Ազգային ժողովի վարչական մասնաշենքը ժամանակակից տեսահսկվող համակարգով վերազինելու համար, որը խիստ անհրաժեշտ է՝ անվտանգության խնդիրներով պայմանավորված»,- նշված է որոշման նախագծում:
Հիշեցնենք, որ տարեսկզբին, երբ ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր, խորհրարանի շենքում ներսից ու դրսից տեսախցիկներ տեղադրել էին: Ու այդ նպատակով փետրվարին ծախսվել էր 4.6 մլն դրամ` յուրաքանչյուր տեսախցիկը գնել էին 31 հազար դրամով: Այսպիսով, ԱԺ նոր նախագահ Գալուստ Սահակյանն էլ իր հերթին է որոշել մեծացնել հսկողությունը ԱԺ տարածքում: Ի դեպ, կառավարությունը որոշել է 1.8 մլն դրամ էլ տրամադրել խորհրդարանում օդորակիչներ, եւ 3 մլն դրամ էլ` համակարգիչներ գնելու համար: Իսկ ԱԺ պատգամավորներն այս օրերին վայելում են իրենց վաստակած հանգիստը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։