
Աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին հանդիպում է ունեցել Եվրոպական միությունում նախագահող Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Armlur.am-ը ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ զրույցի ընթացքում քննարկվել է հայ-իտալական օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ արվել մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների։
ԵՄ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։