
Մալայզիայի կառավարության ղեկավար Նաջիբ Ռեզակը դիմել է գլխավոր դատախազին՝ Ուկրաինայի արևելքում մալազիական ինքնաթիռի կործանման մեղավորների դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունն ուսումնասիրելու խնդրանքով:
Վարչապետն ընդգծել է, որ դեպքի մեղավորներն ի հայտ չեն գա մինչև վթարի պատճառների հետաքննության ավարտը: Այս մասին, ըստ rosbalt.ru-ի, հայտնել է Malaysian Insider-ը: