
Մյունխնեի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը գոհ է Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին հարձակվող, այժման մյունխենյան թիմի ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկիի` ակումբում անցկացրած առաջին խաղից:
Հիշեցնենք, որ «Դույսբուրգ»-ի դեմ ընկերական հանդիպման ժամանակ ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել. հայտնում է Bild-ը:
«Լևանդովսկին հանճարեղ ֆուտբոլիստ է: Նա աստիճանաբար խաղի մեջ կմտնի: Պետք է ուշադիր հետևենք մարզումների ընթացքին:
Մեր թիմի շատ ֆուտբոլիստներ դեռ արձակուրդի մեջ են: Պետք է զգույշ լինենք: Հարկավոր է լիովին պատրաստ լինել Գերմանիայի առաջնության հերթական մրցաշրջանի մեկնարկին», – նշել է Զամերը: