
Այսօր՝ հուլիսի 23-ին, ԱՄՆ-ն պատրաստվում է երկու նոր հետախուզական արբանյակ տիեզերք ուղարկել: Դրանք պետք է բացահայտեն ամերիկյան տիեզերական ապարատների համար հնարավոր սպառնալիքները:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, արբանյակների թռիչքը նախատեսվում է իրականացնել Կանավերալ հրվանդանից:
Առաջին անգամ Միացյալ Նահանգները նման սարքեր ուղեծիր դուրս կբերի 35,9 կմ բարձրության վրա, որտեղ աշխատում են ամերիկյան կապի կորևորագույն արբանյակները. տեղեկացնում է ВВС-ն: