
Հուլիսի 22-ի երեկոյան Մոսկվայի Խարկովսկայա փողոցում գտնվող տանը չարագործը դաժանաբար սպանել էր 1 տարեկան Բոգդանային և վիրավորել նրա մորը՝ 42-ամյա Իրինա Զ.-ին:
Սկզբում սպանության մեջ կասկածվել է կնոջ կողակիցը, սակայն հետագայում պարզվել է, որ մարդասպանը նրա ավագ դստեր քաղաքացիական ամուսինն է: Նա եկել է զոքանչի տուն և փորձել բռնի գործողություններ կատարել երեխայի հանդեպ: Մայրը փորձել է պաշտպանել երեխային, ինչն ավելի է զայրացրել տղամարդուն:
Երիտասարդը նախ սպանել է երեխային՝ գլխին մի քանի հարված հասցնելով, այնուհետև հարձակվել է մոր վրա: Կարծելով, թե երկուսն էլ մահացել են, մարդասպանը վերցրել է զոքանչի հեռախոսը և իրեն ու ընկերուհուն հաղորդագրություններ ուղարկել, գրելով. «Մեզ սպանում են»: Ինչպես LifeNews-ին տեղեկացրել են ոստիկանությունից, այս կերպ հանցագործը փորձել է խճճել հետաքննությունը:
Տագնապալի հաղորդագրությունը տեսնելով՝ աղջիկը զանգահարել է կողակցին և խնդրել իր հետ մոր տուն գնալ: Երբ Ալեքսանդրա Զ.-ն գտել է սպանված քրոջը և գիտակցությունը կորցրած մորը, նրա կողակիցը զարմացած է ձևացել և ինքն է կանչել ոստիկաններին և բժիշկներին:
Իրավապահների խոսքով, բնակարանում գտել են արյունոտ մուրճ, իսկ մարդասպանի բնակության վայրում՝ արյունոտված վերնաշապիկ: Ձերբակալվելուց հետո հանցագործը խոստովանել է իր մեղքը: