Blognews-ը՝ բոլորի քննադատության թիրախ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական պայմանագրի անդամ Ալեն Սիմոնյանը հուլիսի 21-ին իր ֆեյսբուքյան  էջում գրել էր.

«Զվարճացնում են Արամ Անտինյանի վերջին տեքստերն ու քայլերը: Ախր արի մի պահ հասկանանք, ո՞վ ես դու: Դու ֆեյսբուքյան ամենա ռեալ ֆեյքերից մեկն ես: Դու կաս քանի դեռ կան Զոհրաբ Եգանյանի, Կառմենի, Կարեն ու Տիգրան Քոչարյանների, Դավիթ Սանասարյանի, Մենուա Հարությունյանի, ժամանակին նաև իմ ստատուսները, դու կաս քանի դեռ Լիլիթ Հովհաննիսյանը քեզ դատի կտա, կաս այնքան ժամանակ քանի դեռ քո ֆեյքերը պատի հետևից կվիրավորեն այս կամ այն հանրության կողմից սիրված և հարգված մարդու:

Գիտե՞ս ասել, որ դու խմբագիր ես արդարացի չէ իրական լրագրողների ու խմբագրերի նկատմամբ, ստեղից այնտեղից մտքեր առտատպել առանց խմբագրելու հնարավորության և հիմնական շեշտ դնելով նույն Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակի, կամ «Աշխարհի ամենա մեծ պտուկ ունեցող աղջկա 10 նկարի +18» հոդվածների, վրա ու նայել հայելու մեջ և ինքդ քեզ խմբագիր անվանելը դիագնոզի նման մի բան Է»:

Armlur.am-ը զրուցեց Ալեն Սիմոնյանի հետ՝ պարզելու համար նրա վրդովմունքի պատճառը:

Մանրամասները՝ armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս