ՀՀ ՔԾԽ-ն, հիմնվելով հիշյալ օրենքի «ի» ենթակետում տեղ գտած սողանցքի վրա, 13.12.2007թ. թիվ 1205-Ա ապօրինի որոշմամբ` իմ հանդեպ զբաղեցրած կարգապահական տույժ կիրառելու համաձայնություն տվեց այն դեպքում, երբ ես 1 տարվա ընթացքում նույնիսկ նախազգուշացում չունեի: Այս օրինակով ես փորձում եմ ապացուցել, որ ես ու իմ նման մարդիկ ՀՀ ՔԾԽ-ի կողմից կազմակերպվող ինչ մրցույթի էլ որ մասնակցենք ու հաղթենք, միեւնույն է, պաշտոնի չենք նշանակվելու: Հետեւաբար, իմ եւ իմ նման մարդկանց համար այդ մրցույթները դառնում են ֆարս, մեզ համար համապատասխան ոլորտում մասնագիտությամբ եւ օրինավոր աշխատելու հնարավորություն չկա, ինչի հետեւանքով տարիներ շարունակ խախտվել են Սահմանադրության 32-րդ ու 34-րդ հոդվածներով նախատեսված մեր իրավունքները:
Գեղարքունիքի ՏԲ-ի խելոք, փորձառու եւ բանիմաց կադրերի ջարդի հեղինակների գործելաոճը հանգեցրեց նրան, որ ՏԲ-ն վերածվեց, այսպես կոչված, ծանոթ-բարեկամների, քավոր-սանիկների, ձկնագողերի եւ նման կատեգորիայի մարդկանց մի հանգստավայրի, որոնք հպատակվում են միայն իրենց բերողների կամքին եւ կատարում տարատեսակ անօրինություններ, ինչի հետեւանքով 2007թ. հոկտեմբերից մինչեւ այժմ կերտվեց Պետության սեփականության պաշտպանության իրավունքի ոտնահարման մի շատ հանցավոր պատմություն:
Ստանալով պատկան մարմնի 25.01.2010թ. 29/1-3-218 գրությունը եւ իմ դիմումը` 2007թ. հոկտեմբերից մինչեւ այժմ ՀՀ Գեղարքունիքի մարզում կատարած բնապահպանական արտառոց իրավախախտումների եւ չարաշահումների վերաբերյալ, որի մասին դե-ֆակտո քաջատեղյակ էին ինչպես ԲՆ-ում, այնպես էլ ՔԾԽ-ում, ՀՀ բնապահպանության նախարարը պարտավոր էր`
1. դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ 22.12.2011թ. երկրի նախագահի արած հայտարարության լույսի ներքո ՀՀ ՔԾԽ-ի 13.12.2007թ. թիվ 1205-Ա ապօրինի որոշումներն ուղարկել վերանայման, ինչպես նաեւ իր լիազորությունների շրջանակում անվավեր ճանաչել ԲՆ աշխատակազմի ղեկավարի 20.12.2007թ. թիվ 1122, 1123 եւ 1124 հրամանները եւ անդրադառնալ 2007թ. հոկտեմբերի 12-ի Գեղարքունիքի ՏԲ-ի պետի պաշտոնի նշանակման համար իմ դիմումի պահանջին, որի արդարացի լուծմամբ էլ վերականգներ իմ խախտված իրավունքները,
2. ըստ նշանակության խախտված հողային տարածքներից ապօրինի կարգով արդյունահանված հողային զանգվածների ծավալները ճշգրտելու եւ պետությանը պատճառած վնասները հաշվարկելու համար դեռեւս 2007թ. նոյեմբերից պետք է կատարվեին մարկշեյդերական չափագրումներ,
3. տարիներ շարունակ թաքցրած կենսապաշարի (շինափայտ, վառելափայտ, ջախ) ծավալների եւ բնօգտագործման պարտադիր վճարների մասով պետության կրած հարյուրավոր միլիոնների հասնող վնասների, ինչպես նաեւ մեղավորների մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով իրավապահ մարմնին ներկայացնելու համար նախարարը պետք է ստեղծեր աշխատանքային խումբ` ստուգում իրականացնելու համար:
շարունակելի