ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հեռուստացույցով լսեցի, որ Հայաստանում մարդկանց առողջության ապահովագրումը պարտադիր է: Այն արդյո՞ք բոլորի համար է պարտադիր, եւ ի՞նչ է նշանակում առողջության ապահովագրում:

Անի Ղարիբյան, 28 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանում առողջության ապահովագրումը պարտադիր չէ բոլորի համար: Կառավարության որոշման համաձայն` պետական համակարգում աշխատողները պետք է ստանան սոցիալական փաթեթ (132.000 դրամ 1 դրույքին համապատասխան), որը նրանք չորս ուղղությամբ կարող են օգտագործել: Սոցիալական այդ փաթեթից օգտվելու համար պետք է փաթեթի մի մասը պարտադիր օգտագործել բժշկական ապահովագրության համար: Իսկ եթե պետական կառույցի աշխատող չեք, ապա առողջության ապահովագրումը կախված է ձեր ցանկությունից, եւ կարող եք դիմել ցանկացած ապահովագրական ընկերություն: Առողջության  ապահովագրումը բժշկական ծախսերի փոխհատուցումն է, բայց ոչ բոլոր ծախսերի, քանի որ կան այնպիսի բացառություններ, ինչպիսիք են պետպատվերի շրջանակներում հատուցվող անվճար սպասարկումը, առողջարանային բուժումը,  ֆիզիոթերապեւտիկ բուժումները եւ նմանատիպ այլ բուժումներ, որոնք չեն փոխհատուցվում:

«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խառնաշփոթը դեռ առջեւում է: Մարդկանց աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն նրանց ապահովագրության մի քանի տեսակ հրամցրին` ինչ-որ մարդկանց գործեր առաջ գցելով ու երկրորդական, ոչ միշտ պիտանի ապահովագրության տեսակներ առաջարկելով պետական կառույցների աշխատակիցներին:




Լրահոս