ՀԱՐՑ. Հորեղբայրս ՀՀ քաղաքացի է, բայց արդեն մի քանի տարի բնակվում է ԱՄՆ-ում եւ արդեն թոշակավորման տարիքում է: Ի՞նչ կարգով նա պետք է թոշակավորվի, եթե Հայաստանում չէ: Բավարա՞ր են արդյոք մեր երկրի հյուպատոսական ծառայություն ներկայացված փաստաթղթերը, թե՞ կա այլ կարգ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն` կենuաթոշակ նշանակող uտորաբաժանումը, անձի գրավոր դիմումի հիման վրա, նշանակում է կենuաթոշակը` ըuտ ՀՀ-ում անձի մշտական բնակության վայրի (հասցեի) մասին տվյալների: Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ՀՀ երկքաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի, եթե նա մշտապեu կամ առավելապեu բնակվում է ՀՀ-ում (ՀՀ բնակչության պետական ռեգիuտրում հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեով) եւ կենսաթոշակ չի ստանում այլ պետությունից: ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի N 665-Ն որոշման համաձայն` տարիքային աշխատանքային կենuաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է`
1) դիմում,
2) անձը հաստատող փաստաթուղթ եւ դրա պատճենը,
3) uոցիալական ապահովության քարտ եւ դրա պատճենը,
4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթ (աշխատանքային գրքույկ եւ դրա պատճենը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),
5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանք (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի տված տեղեկանք` աշխատավարձի չափի մաuին (ըuտ տարիների եւ ամիuների),
6) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմնի տված տեղեկանք,
7) լուuանկար (4×6 uմ):
Այսինքն` Ձեր հորեղբորը ՀՀ-ում կենսաթոշակ կնշանակվի, եթե նա ՀՀ-ում իր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմունքում ներկայացնի վերոնշյալ փաստաթղթերը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` ամերիկահայ դարձած մեր հայրենակիցը մի քանի փաստաթուղթ ներկայացնելուց հետո կարող է ՀՀ բյուջեից հատկացվելիք կենսաթոշակ ստանալ: Հետաքրքիր է, սակայն, որ օվկիանոսի մյուս կողմից կարեւորվում է այդ մի քանի տասնյակ դոլարը: