Երեկ կեսգիշերից առաջ Երևանի Հանրապետության Հրապարակում արտասովոր իրարանցում էր։ Այստեղ էին բերվում Չինաստանի ժողովրդական հանրապետության՝ Հայաստանին նվիրաբերած ավտոբուսները, որոնք արդեն այսօր վաղ առավոտից կազմ–պատրաստ շարված էին՝ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կազմակերպվելիք արարողությանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք ավելի վաղ, չինական Higer-Bus ընկերության արտադրության ավտոբուսների քանակը, որ ներկրվել է մեր երկիր, 249–ն է։ Արարողությանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաև ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինը՝ իրեն ուղեկցող պատվիրակությամբ: Երեկ չինացի հյուրերին ընդունել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և քննարկել է ավտոբուսների շահագործման և տեխնիկական բնույթի հարցեր, այդ թվում նաև վառելիքի ծախսի նվազեցման ու հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոբուսների վրա հատուկ սարքավորումների տեղադրման վերաբերյալ: Ի դեպ, ընկերության նախագահը իր խոսքում շեշտել է, որ, որպես ավտոբուս արտադրող գործարան, իրենց ընկերությունը խոշորագույնն է։ Նախատեսվում է, որ այսօր արդեն ավտոբուսների մի մասը դուրս կգա երթուղիներ: Ի դեպ, երեկ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն Հանրապետության Հրապարակը երթևեկության համար փակ կլինի մինչև ժամը 12-ը։
Հրապարակ են մտնում չինական ավտոբուսները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ